ՀՀ-ի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցեր են քննարկվել Վիեննայում
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության բարձրացմանը:
Կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄԷԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից:
Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա