Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում ծածանվել է ՀՀ դրոշը․ Նիագարա, Բուրջ Խալիֆա․․․
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում հայտնի կառույցներն ու վայրերը ծածկվել են Հայաստանի դրոշի գույներով։
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով։
Բրազիլիայում՝ Հիսուս Քրիստոսի արձանը
Բուրջ Խալիֆան լուսավորվում է ՀՀ դրոշով՝ նշելով Անկախության տոնը Հայաստանի Ժողովրդի հետ։
Կիևի ամենաբարձր 39 հարկանի շենքը՝ Jack House-ը։
Ղազախստան, Նուր Սուլթան
Եկատիրինբուրգ, ՌԴ