Հարոյանը հեռացավ «Ուրալից»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաստատել է իր հեռացումը «Ուրալից»: Այս լուրը հրապարակել է Sport 24 կայքը։
«Այսօր մենք «Ուրալ» ֆուտբոլային ակումբի հետ որոշեցինք խզել պայմանագիրս: Ես կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել «Ուրալին»՝ Եկատերինբուրգում անցկացրած բոլոր տարիների համար: Ես շնորհակալ եմ ղեկավարությանը՝ ինձ ընձեռված հնարավորության համար»,- ասել է Հարոյանը:
Նրա խոսքով, եկել է իր կարիերայում նոր էջ բացելու ժամանակը:
«Եկատերինբուրգը հավերժ կմնա իմ սրտում: Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: «Ուրալի» երկրպագուները միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ կունենան, ովքեր առանձնահատուկ ջերմությամբ ու նվիրումով աջակցում են իրենց ակումբին»,- ասել է Հարոյանը Sport24- ի թղթակից Արարատ Մամբրեյանին տված հարցազրույցում:
28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում է 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները