Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի նոր սահմանափակումներ է ներկայացնում՝ դեպքերի ալիքի դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիայում պանդոկները, բարերը և հյուրընկալության այլ վայրերը հինգշաբթի օրը ստիպված կլինեն փակվել երեկոյան 10-ին, աշխատողներին խորհուրդ է տրվում աշխատել տնից, քանի որ Բրիտանիայի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում՝ փորձելով կանխել կորոնավիրուսի դեպքերի ալիքը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է նոր միջոցների մասին հայտարարել այսօր երեկոյան։
Երկուշաբթի օրը հեռուստատեսային հայտարարության մեջ, Մեծ Բրիտանիայի գիտական խորհրդական Պատրիկ Վալենսն ասել էր, որ «դեպքերը մոտավորապես յուրաքանչյուր յոթ օրը մեկ կրկնապատկվում են»։ Հոկտեմբեր ամսվա կեսին կարող է օրական գրանցվել 50,000 նոր դեպք, եթե ալիքը շարունակվի:
Վալանսն ասել է, որ «դեպքերի թվի աճը վերածվում է հոսպիտալացման աճի, և մահացությունները նույնպես աճում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա