Արվեստների թագավորական ակադեմիան քննարկում է Միքելանջելոյի «Տոնդո Տադդեի» խորաքանդակի վաճառքի հարցը
Արվեստների թագավորական ակադեմիան ուսումնասիրում է Միքելանջելոյի 1504-1506 թվականներին ստեղծած Տոնդո Տադդեին՝ Աստվածամայրը մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ խորաքանդակը վաճառելու հնարավորությունը: Վաճառքի գինն առնվազն 100 միլիոն ֆունտ սթեռլինգ է լինելու: Սա Միքելանջելոյի միակ գործն է Մեծ Բրիտանիայում: Դրա վաճառքը պետք է օգնի ակադեմիային հաղթահարել ֆինանսական լուրջ խնդիրները:
artguide.com-ի հաղորդմամբ, այդ առաջարկը, սակայն, հանդիպել է ակադեմիայի նախագահ Ռեբեկկա Սոլթերի և մի շարք այլ ակադեմիկոսների դիմադրությանը: Ակադեմիայի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն իրենց հավաքածուից որևէ բան վաճառել:
Միքելանջելոյի ստեղծագործության հնարավոր վաճառքի մասին լուրը հայտնվել է աշխատանքից ազատումների և ծախսերի կրճատման հաղորդագրությունների ֆոնին, որ ոնք նպատակ ունեն 8 միլիոն ֆունտով կրճատել ակադեմիայի տարեկան ծախսերը: Աշխատակիցների գրեթե կեսին՝ 150 հոգու աշխատանքից ազատում է սպառնում: Արվեստների ակադեմիան անկախ, բարեգործական կազմակերպություն է և կախված է տոմսերի վաճառքից, անդամավճարներից, հովանավորությունից ու հանգանականություններից:
Ներկայումս ակադեմիան հույս ունի կառավարությունից հրատապ օգնություն ստանալ, հաշվի առնելով խոստացված 1,75 միլիարդ ֆունտը, որը կուղղվի համավարակից տուժած կազմակերպություններին: Տոնդո Տադդեի-ի ենթադրյալ վաճառքը մոտ ժամանակներս կքննարկվի ակադեմիայի անդամների տարեկան առցանց ժողովում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա