«Ժողովուրդ». Ովքեր են ուզում զբաղեցնել Խունդկարյանի տեղը Վճռաբեկում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, և այսօր թափուր է ինչպես այդ նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաև քաղաքացիական պալատի դատավոր էր: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շատ դատավորներ ցանկություն ունեն գնալ Վճռաբեկ դատարան և դառնալ քաղաքացիական պալատի դատավոր:
Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ցանկություն ունեն Երվանդ Խունդկարյանի տեղը դատավոր գնալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը և այլ դատավորներ: Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախենում են ռիսկի դիմել : Ինչո՞ւ. որովհետև Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի և ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկի դատավոր ցանկացող դատավորները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին