Մարիեն Քլարկ Հաթինգ. Պատրաստ ենք աջակցել հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին
«Պատրաստ ենք աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին»,- Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։
ԿԳՄՍ տարածած հաղորդագրության համաձայն, ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության:
Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար
- Հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, բայց չենք ցանկանա այդ անցումը լինի. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան