Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր
Ավարտվել է Եվրոպայի Օնլայն առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրների շուրջ 800 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվել է 8 ենթախմբերով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով։ Յուրաքանչյորւ ենթախմբում Հայաստանը ներկայացված է եղել 3 շախմատիստներով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ էր ընթացել նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվել է յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացավել է Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Մեր շախմատիստները շատ մոտ են նաև անհատական մեդալներ նվաճելուն՝ մասնավորապես Շանթ Սարգսյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 4-րդ տեղը։ Մոտ է եղել մեդալ նվաճելուն նաև Էմին Օհանյանը, ով սակայն վերջին տուրում պարտվել և գրավել է 5-րդ հորիզոնականը։
Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արշակ Մելքոնյանը վաստակել է 7 միավոր և գրավել 5-րդ հորիզոնականը՝ կես միավորով հետ մնալով 3-րդ մրցանակակրից։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը։