ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել
ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը:
«Այստեղ կարող ենք զարգացնել նորարարական գյուղատնտեսություն, որը տեղի բնակչությանը հնարավորություն կտա իրենց հայտնի մրգերով ու արտադրանքներով ներկա լինել ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ նաև՝ Ռուսաստանում և այլ երկրներում։ Այստեղ մատուցելու ենք բանկի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բոլոր պրոդուկտները, ծառայությունները, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաներով հասանելի կդառնանք ու կնպաստենք նորարարական գյուղատնտեսության զարգացմանը։ Մարզը մեծ պոտենցիալ ունի ու համագործակցելով տեղի ֆերմերների հետ՝ կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,– նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։
Բացման կապակցությամբ «Մեղրի» մասնաճյուղի հաճախորդները մինչև նոյեմբերի 14-ը հնարավորություն ունեն 12-24 ամսով ներդնել դասական և ընտանեկան ավանդ՝ արտոնյալ պայմաններով։ Իսկ ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ
- ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել
- Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա․ Ամունդի–ԱԿԲԱ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Վարկեր կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան