Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է բարելավվել. նախօրեին նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է Euronews-ը։
Բժիշկները չեն բացառվում ինչպես ամբողջական վերականգնումը, այնպես էլ օրգանիզմի վրա երկարաժամկետ հետևանքները: Այս մասին այսօր հայտարարել է Charite կլինիկան, որտեղ Նավալնին բուժում էր անցնում օգոստոսի 22-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում այն բանից հետո, երբ ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա մեկնող ինքնաթիռում: Ավելի ուշ նրան տեղափոխեցին Բեռլին:
Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնին թունավորվել է նովիչոկ խմբի նյարդապարալիտիկ նյութով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Գերմանիայի հետ բազմակողմանի համագործակցության: Նա նշել էր, որ նախքան Նավալնիի Բեռլին տեղափոխումը, ոչ մի թունավոր նյութ չի հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա