Ամերիաբանկ. Հաճախորդները կարող են հետևել SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
Ամերիաբանկն ընդլայնել է իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տալով իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
Ընկերությունից մանրամսնում են, որ բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին:
SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը:
Բանկը կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով
- Ամերիաբանկը մեկնարկում է «Օնլայն ամառ» վիճակախաղ
- Ամերիաբանկի փոխտնօրեն. Մեր հաճախորդներն ունեցել են 200 մլն դրամի օգուտ
- Ամերիաբանկ. Մեկնարկում է առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան