Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։
«Իմ կողմից որևէ առաջադրումներ չեն կատարվելու, ինքնաառաջադրում չի կատարվելու», - նշեց նա։
Հարցին՝ ո՞ւմ եք ձայն տալու, ՍԴ դատավորն ասաց. «Այս պահի դրությամբ դեռևս չկա առաջադրված թեկնածու, կտեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկարեցանում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ էլ մոտեցում և դիրքորոշում կլինի»։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին