Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը չկայացավ։ Ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ նրա փաստաբանները չներկայացան դատարան։ Տարածված լուրերի համաձայն՝ նրանց պատճաշ ծանուցում չի եղել։
Panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատախանում։ Դատարանի Կենտրոն նստավայրում ևս հեռախոսազանգերին պատասխանող չեղավ։
Նշենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին տեղեկություններն ակտիվորեն սկսկեցին շրջանառվել այն բանից հետո, երբ երեք կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայրենիք»-ը հայտարարեցին հոկտեմբերի 8-ին համատեղ հանրահավաք անցկացնելու մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ և՛ պաշտպանները, և՛ դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքները և Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այլ կերպ ասած՝ դատարանը կքննարկի Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը և Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը՝ այսօր
- Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշման պատճառների մասին պատմել է Արսեն Բաբայանը
- Դատախազի խորհրդականն անընդունելի է համարում Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հրապարակումները
- Իվետա Տոնոյան. Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին