ԵՄ հատուկ գագաթնաժողովը հետաձգվեց՝ Շառլ Միշելի կարանտինի պատճառով
ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը նախօրեին մեկ շաբաթով հետաձգեց այս շաբաթվա ԵՄ հատուկ գագաթնաժողովը, որը կենտրոնանալու էր արտաքին քաղաքական հարցերի վրա, այն բանից հետո, երբ իմացավ, որ իր անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է Covid-19:
Այս մասին գրում է EU Observer-ը։
ԵՄ ղեկավարների անձնական հանդիպումը նախատեսված էր հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրյուսելում:
«Նախագահը պարբերաբար ստուգվում է և երեկ նրա թեստի պատասխանը բացասական է եղել», - գրել է Միշելի խոսնակը Twitter- ում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-25-ին ԵՄ խորհրդի կողմից անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովում պետք է քննարկվեր նաև Արևելյան Միջերկրականի հարցն ու Թուրքիայի դեմ պատժամիջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա