Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
«Դեռ որոշում չկա, թե ով է լինելու Սահմանադրական դատարանի նախագահ, հարցը կքննարկվի ՍԴ աշխատակակարգային նիստում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նա նշեց, որ չի էլ կարողորոշում լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով։
Լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի անունն է շոշափվում, ՍԴ նորընտիր դատավորն ասաց. «Տարբեր անուններ են շոշափվում, ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 դատավորներից 9-ն էլ կարող է հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին»:
Հարցին, թե ինքը հավակնո՞ւմ է, Է. Շաթիրյանը պատասխանեց. «Թույլ տվեք այս պահին չպատասխանել, աշխատակարգային նիստը կմեկնարկի, միգուցե կլինեն դատավորների կողմից առաջադրումներ, միգուցե՝ ինքաառաջադրումներ։ Ըստ այդմ, քննարկման արդյունքներով պարզ կլինի»։
ՍԴ դատավորն ասաց, որ ինքն ի սկզբանե դատարանի շենք է մուտք գործել կառուցողական դրական տրամադրվածությամբ, իր խնդիրն է դատարանը հանարվորինս արագ անցնի բնականոն աշխատանքի, կուտակցած են բազամաթիվ գործեր, դիմումներ, որոնց պետք է ընթացք կամ լուծում տրվի։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
- ՍԴ հարցով «Իմ քայլում» ծագած բանավեճի պատճառով Համազասպ Դանիելյանը մանդատը վայր չի դնի
- Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ
- «Ժողովուրդ». Ինչ իրավիճակ է տիրում ՍԴ-ում
- Իմքայլական պատգամավորն առաջարկում է ԲՀԿ առաջնորդին՝ միասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ
- ՍԴ նորընտիր դատավորներից երկուսը երդվեցին
- ՍԴ անդամի կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին