Տնտեսագետ. Ներդրողները խուսափում են երկարաժամկետ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ
«Եթե չհաշվենք ճգնաժանային իրավիճակը, անցած տարվա վիճակով էլ ներդրումների հոսքերը Հայաստանում նվազել են, ինչը շատ լուրջ խնդիր է մեզ համար»,- ասուլիսում ասաց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։
Ըստ նրա, այստեղ մի քան գործոններ կան՝ օրենսդրական կարգավորումներ, քանի որ դեռ 1994 թվականին ընդունված օտարերկրա ներդրումների մասին օրենքն է, վաղուց չի համապատասխանում ներկայիս պահանջներին, այդ օրենքով կարգավորված չէ ոլորտի պետական վերահսկողությունը, ներդրողների շահերի պաշտպանության միջազգային չափանիշներին համահունչ երաշխիքների առկայությունը, ներդրումային վեճերի լուծման կարգը, մինչդեռ ցանկացած ներդրողի համար կարևոր են անկախ երկրի տնտեսական իրավիճակից։
Ըստ տնտեսագետի, թվարկած խնդիրների պատճառով ներդրողները խուսափում են երկարաժամկետ ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ։
Կարեն Սարգսյանի խոսքով, օրենսդրական նոր փաթեթ պետք է ընդունվի, ապահովեն ներդրումների համար լայն երաշխիքներ, որպեսզի ներդրողը վստահ լինի, որ Հայաստան ներդրում անելուց որևէ խնդիր չի ունենա, հետագայում իր ներդրված գումարը, թե արտաշահույթը կտնօրինի ըստ իր հայեցողության, ցանկության։
Հարցին՝ խոսակցություններ կան որ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը փոփոխություններ է կրելու, արդյո՞ք այդպես է, ո՞ր ուղղությամբ, տնտեսագետն ասաց, որ կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ կվերանայվեն, կտարածվի Երևանում առաջին գոտում գտնվող անշարժ գույքի վրա։ Ըստ մասնագետի, այս պահին նման քայլի չպետք է գնալ, քանի որ նաև շինարարությունն է խոցելի ոլորտը, էլ ավելի բացասական ազդեցություն կունենա։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նրա կարծիքով, անկախ երրորդ, չորրորդ եռամսյակների ցուցանիշներից, չի արձանագրվի։ Կ. Սարգսյանի խոսքով, հաջորդ տարի էլ տնտեսական աճ չի գրանցվի, եթե համաճարակի երկրորդ ալիքի դեպքում տնտեսությունը հարկադիր դադարեցվի։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել. վարչապետ
- Տնտեսագետ. Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումները հասցեական չեն
- Տնտեսագետը ՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունների մասին
- Տնտեսագետի խորհուրդը՝ ոսկի գնեք
- Տնտեսագետ. «Տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող». Փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան