«Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
«Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն՝ ընտրվել է»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ նշեց Սահմանադրական դատարանի շենքից դուրս եկած դատավոր Հրայր Թովմասյանը։
Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք դե՞մ է եղել, որ լրատվամիջոցները կարողանան լուսաբանել նիստը, և իր կարծիքով՝ նիստը պետք է փա՞կ լինի, թե՞ բաց:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էլ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցն էր: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Սակայն ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր։ Նիստը կշարունակվի վաղը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- ՍԴ հարցով «Իմ քայլում» ծագած բանավեճի պատճառով Համազասպ Դանիելյանը մանդատը վայր չի դնի
- Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին