Մարինե Սուքիասյան. Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է անկախության օրվա առթիվ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներին չպարգևատրելուն, դրա պատճառներին ու հետևանքներին։
Սուքիասյանի տարածած հոդվածում ասված է.
««Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։
Անկախության օվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Երեկվանից շոկի մեջ է թե´ բժշկական հանրությունը, թե´ լայն հասարակությունը։ Միակ բացատրությունը, որը հնչում է, հետևյալն է. նախարար Ա. Թորոսյանը անձնական խնդիրներ ունի համավարակի ամենալարված փուլում Նորքի տնօրեն՝ Մհեր Դավիդյանցի հետ։
Լավ, Ա. Թորոսյանի խեղճությունը հասկացանք, բա վարչապետ Փաշինյանը ո՞վ է. կա՞ մի հարց, որտեղ նա կարողանում է ինքնուրույն հասկանալ վիճակը և կայացնել որոշումներ։ Թե՞ նա դարձել է մերձավորների մանիպուլյացիաների գերին։ Աղմուկն այնքան մեծ է, և վիճակը՝ այնքան անհեթեթ, որ նա ստիպված է լինելու թե´ բացատրություններ տալ, թե´ կոնկրետ հետևություններ անել։
Գրեթե նույն պատմությունն էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի հարցում։ Մինչև բուժանձնակազմը չգնաց աննախադեպ քայլի, չսպառնաց զանգվածային աշխտանքից ազատվելու հեռանկարով, վարչապետը չհամարձակվեց նախարար Արսեն Թորոսյանի դեմ գնալ։
Մեկ այլ նմանատիպ տգեղ պատմություն է կրթության ոլորտում, մասնավորապես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ կապված։ Ինչ է թե՝ Արայիկ Հարությունյանը ունի անձնական դիրքորոշում՝ Աշոտ Բլեյանի հետ կապված, վարչապետ Փաշինյանը չի համարձակվում կայացնել օրինական և միակ տրամաբանական որոշումը։ Կա անգամ պաշտոնական գրագրություն՝ վարչապետ Փաշինյանը տալիս է հանձնարարական ԿԳՄՍ նախարարին՝ 5 օրյա ժամկետում այս ճանապարհով լուծել հարցը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը փաստացի «պատռում է» այդ հանձնարարականը՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում անել դա։ Այսքանից հետո ավելորդ է մանրամասների մեջ մտնել, բայց նման դեպքերում Փաշինյանն արժեզրկվում է ոչ միայն որպես վարչապետ, ինչը վտանգավոր է երկրի համար, այլև՝ որպես մարդ, ինչը ողբերգություն է իր համար։ Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենաժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել։
Հետաքրքիր է, որ Նորքի հիվանդանոցի դեմ այդ հրապարակային «տոնական» դեմարշից հետո երեկ արդեն ֆեյսբուքյան բաց հարթակներում շատերը սկսեցին բարձրաձայն մտորել. փաստորեն Արյունաբանականի կոլեկտիվը միանգամից ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ դիմելով հրապարակային կտրուկ քայլերի, քանի որ փափուկ խոսքը և զուսպ մոտեցումը այս կառավարությունը պարզապես արհամարհում է։ Արդյո՞ք պետք է այսուհետ բոլոր կոլեկտիվները գնան ծայրահեղ քայլերի ճանապարհով, որպեսզի իրենց արդարացի, օրինական պահանջները լուծում ստանան։
Խնդիրն ավելի լայն է. իսկ արդյո՞ք մյուս ոլորտներում նույնպես նույն վիճակը չէ։ Եթե այս՝ բացառապես անձնական մոտիվացիայի վրա հիմնված գործունեությունը հատուկ է միայն այս կոնկրետ նախարարություններին, ապա սա արդեն նմանվում է ոչ թե իշխանության, այլ՝ կառավարության ներսում գործող մի փոքր խունտայի։ Իսկ գուցե մյուս նախարարություններում նույնպես այդ վիճակն է, ու ներսում՝ հանրության աչքից հեռու, նորից ամեն ինչ անձնական մոտիվներով է որոշվում ու կառավարվում՝ ի վնաս երկրի և լայն հանրային շահի։ Այս զարգացմանը պետք է շատ ուշադիր լինի նաև իշխող խմբակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ...
- Արման Բաբլոյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով
- Դավիդյանցի փոխարեն տնօրենի ԺՊ նշանակելու է նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին