Ստեփան Ղազարյանը կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։
Հավելենք, որ Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները