«Փաստ». Լուրջ հակասություննե՞ր են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Մասնավորաբար, որ Տեր-Պետրոսյանը փորձել է ՀԱԿ-ն ամբողջությամբ տարանջատել Փաշինյանից և հայտարարել է, որ եթե երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, ՀԱԿ-ը գլխավորելու է «Ոչ»-ի շտաբը...
Ի դեպ, այս մասին օրերս մի հեռուստահաղորդման ժամանակ խոսեց նաև «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ փաստացի, կարելի է ասել, սկանդալային մանրամասներ գաղտնազերծելով Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արման Վարդանյանը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանական քաղաքական շրջանակների հետ: Արդյո՞ք հենց այդ հանդիպումների ժամանակ է նրան փոխանցվել վերոնշյալ տեղեկությունը:
«Փաստը» փորձեց հարցի հետ կապված մանրամասներ ճշտել անձամբ Վարդանյանից, որն ասաց, որ այս պահին այլ մեկնաբանություն չի պատրաստվում տալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում