Լուկաշենկոն 6-րդ անգամ երդվեց ու ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց իր պարտականությունները՝ Բելառուսի նախագահի պաշտոնում: Երդման արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում: Միջոցառմանը մասնակցում են մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք: Այս մասին գրում է Ria-ն։
Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Լուկաշենկոն երդվել է բելառուսերեն, որից հետո ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է նախագահի վկայական:
Հաղորդվում է, որ երդման արարողության մասին տեղեկությունը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում