Արկտիկայում սառցադաշտերի հալման նոր հակառեկորդ է գրանցվել
Արկտիկայում մերձափնյա սառցադաշտերի տարածքը հասել է պատմական ամենացածր մակարդակին՝ կազմելով ընդամենը երեքուկես միլիոն քառակուսի կիլոմետր: Այս մասին հայտնում է ԱՄՆ ձյան և սառույցի դիտարկման ազգային կենտրոնը:
Փորձագետները համեմատել են ցուցանիշները և ընդգծել, որ վերջին անգամ նման քանակությամբ սառցե ծածկույթ գրանցվել է 42 տարի առաջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Հալվելուց ամենաշատը տուժել են Լապտևի և Գրենլանդիայի ծովերի սառցադաշտերը:
Սառցադաշտագետները նշում են, որ սառցադաշտի ամառային փոփոխությունը տեղավորվում է սեզոնային ջրային ցիկլի մեջ, բայց վերջին տարիներին ձմռանը սառույցի ծածկույթի ավելացումը ակնհայտորեն բավարար չէ՝ հալքի կոմպենսացիայի համար:
Չնայած խիստ կլիմային, Արկտիկայի շրջանը ամենափխրուն էկոլոգիական համակարգերից մեկն է, և սառցադաշտերի նվազումը նշանակում է տեղանքի կենդանական աշխարհի, մասնավորապես, բևեռային արջերի համար միջակայքի փոփոխություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա