Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 2 քաղաքացի
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
- Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան