ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
«ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր»,-ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ հավելելով , որ նիստը կշարունակվի վաղը։
Նրա խոսքով, նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից.«Տևական քննարկումներից հետո որոշեց ԶԼՄ-ների կողմից աշխատակարգային նիստը չտեսաձայնագրել»։
Էդգար Շաթիրյանն ասաց, որ ՍԴ 9 դատավորներն էլ աշխատակարգային նիստին ներկա էին։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էլ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցն էր: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին