100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն. Մանե Գևորգյան
12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այդ մասին հայտնել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Խոսնակն անդրադարձել է վարչապետին և նախագահին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի հրապարակած բաց նամակին, որում նրանք իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։
Մանե Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։
«Նշեմ, որ պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասել է խոսնակը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան