Պուտինը պարգևատրել է հայազգի բժիշկների կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովին:
Պիրոգովի շքանշան է տրվել Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի բաժանունքի վարիչ Դավիթ Հասրաթյանին։
Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Ժաննա Հակոբյանին ՌԴ նախագահի հրամանագրով շնորհվել է ՌԴ առողջապահության ոլորտի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչում:
Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:
ՌԴ նախագահի հրամանագրերը ներկայացված են publication.pravo.gov.ru կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան