23.09.2020. Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 2256 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք: Առողջացել է 350 մարդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած, մահացել է 1234 մարդ, որից 291-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 22.09.2020. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
- 19.09.2020. Կորոնավիրուսի 244 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 18.09.2020. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 17.09.2020. Կորոնավիրուսի 295 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 16.09.2020. Կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 15.09.2020. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 14.09.2020. Կորոնավիրուսի 107 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան