Վարդան Ոսկանյանը՝ «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական
Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։
Տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։
Նշենք, որ Վարդան Ոսկանյանը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչն է, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Շնորհավորելով գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ կուսակցությունը համալրվում է արհեստավարժ մասնագետներով, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։
Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում