Մարիա Զախարովան՝ Լյուբով Ուսպենսկայայի նոր երգի խոսքերի հեղինակ․ «Я слишком тебя любила»
Այսօր առավոտյան տեղի է ունեցել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նոր երգի պրեմիերան՝ «Я слишком тебя любила»։
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրել է, որ երգը նվիրված է Ուսպենսկայայի դստերը։
«Երգի խոսքերն իմն են, ցավը՝ իրենը»,-գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, մորը մեղադրեց իրենց ընտանիքը կործանելու, տարիներ շարունակ իր վրա հոգեբանական ճնշում գործադրելու մեջ։ Աղջիկը հայտնել էր, թե մի վեճի ժամանակ մայրն անգամ փորձել է խեղդել իրեն։ Ուսպենսկայան բոլոր մեղադրանքները հերքել է։ Աղջիկն այժմ ապրում է ԱՄՆ-ում՝ հոր հետ։