Ինչ-որ մի բան կմտածենք. հացադուլի նստածներին ասել է Նիկոլ Փաշինյանն
«Գոհ ենք, որ մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի ստույգ լուծում ստանալը»,- այսօր հայտարարեց կառավարության դիմաց ողջ գիշեր նստացույց և հացադուլ անող ՌԴ նեկնել ցանկացողների ներկայացուցիչ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց երկու ներկայացուցչի հանդիպումը:
Նստացույցի մասնակցի խոսքով, վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է, բայց բոլոր դեպքերում հուսադրող պատասխան տվեց, որ անպայման լուծման եզրեր գտնի: Վարդան Վարդանյանը հայտնեց, որ իրենք պահանջում են, որ գոնե առաջնային լուծում տրվի 200 հոգու հարցը, ովքեր ամբողջ օրը փողոցում են:
Հանդիպման ժամանակ ցուցարարների ներկայացուցիչները բարձրացրել են այն հարցը, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են: Ըստ Վարդանյանի, վարչապետը հայտնել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են:
«Մենք չենք կարող այն խախտել, քանի որ շատ վտանգավոր է, ինչ կա՝ այն էլ ցույց ենք տալիս»,-Նիկոլ Փաշինայնի խոսքը փոխանցեց ակցիայի մասնակիցը:
Նրա խոսքով, վարչապետը հայտնել է, որ վարակի ցուցանիշները իջնելուց հետո պետք է որոշ ժամանակ կայուն մնային, որպեսզի կարողանային պրոցես սկսել, բայց դրանք բարձրացել են:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ սպասում են վարչապետի պատասխանին, չգիտեն երբ կլինի պատասխանը, այդ պատճառով էլ իրենց ակցիան և հացադուլը շարունակվելու է: Նրանք հայտնեցին, որ օրվա ընթացքում իրենց են միանալու թիմակիցները, իսկ երեկոյան 20 հոգով կշարունակեն հացադուլը և նստացույցը:
Նրանց խոսքով, վարչապետը պետք է լուծման եզրեր գտնի, այն մարդկանց համար, ում հարցը խնդրահարույց է:
«Վերջում ասաց՝ ինչ-որ մի բան կմտածենք, որը հուսալի պատասխան էր»,- հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը փոխանցեց մյուս մասնակիցը՝ Արթուր Ոսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան