Թուրքիային «ֆուկ են արել»․ Արմեն Պետրոսյան
Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրներ՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը հիմնել են տարածաշրջանային գազային նոր կազմակերպչաիրավական ձևաչափ՝ Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորումի շրջանակներում․ նստավայրը Կահիրե։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Նախկինում հիմնականում տարաբնույթ քննարկումների համար նախատեսված հարթակն աստիճանաբար միջազգային կազմակերպության տեսք է ստանում, որի հռչակված նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։ Անդամ երկրները նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը այլ գործընկերների հետ ևս՝ նախևառաջ ակնկալելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։ Մինչդեռ կտրականապես բացառվում է Թուրքիայի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանում այդ երկրի ագրեսիվ և ապակայունացնող վարքի պատճառով»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան