Թորոսյանի նոր հրամանը. Լվացքը լվացքատուն չուղարկել, լվացարանը մանրակրկիտ մաքրել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ անմիջական շփված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։
Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ անմիջական շփված, մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստան մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:
ԱՆ պաշտոնական էջում հրապարակված հրամանում մասնավորապես նշվում է.
.Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:
.Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, և մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին չեն դիպչում։
.Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:
.Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք և այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
.Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով և ջրով, այնուհետև ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:
. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում և ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:
.Օբսերվացիայի ենթակա անձի իրերի և անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում և արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։
. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ և էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա