Արսեն Ջուլֆալակյանին փոխարինողը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում մանդատ է հանձնել «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորին։
ԿԸՀ-ն, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նա մասնավորապես նշել էր. «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արսեն Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը
- Արսեն Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին
- Մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու, իսկ հիմա՝ դնելու համար. Ջուլֆալակյան
- Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
- Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
- Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին