Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
Սահմանադրական դատարանում այսօր տեղի է ունենալու աշխատակարգային նիստ, որի օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՍԴ եկավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Լրագրողների հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՝ ոչ, կա արդյոք թեկնածու, ով իր սրտով է, Հ. Թովմասյանը ասաց. «Ինչու եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ինքը նորընտիր դատավորների մասին, արդյո՞ք լուծվել է սահմանադրական ճգնաժամը, նա նշեց, որ պատասխան չունի:
Հարակից հրապարակումներ`
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին