Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ հաջորդ ղեկավարը պետք է համաձայնի Թեհրանի պահանջներին: Այս մասին գրում է MigNews-ը։
«Մենք ընտրությունների և ԱՄՆ ներքին քաղաքականության առևտրի առարկա չենք։ Առաջիկա ընտրություններից հետո ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմ այլ ելք չի ունենա, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմացկունությանը», - ասել է Ռուհանին։
Նշենք, որ անցյալ ամիս Վաշինգտոնը սկսեց Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների վերականգնման գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան