Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ մինչև նիստի ավարտը մեկնաբանություն չի տալու։ Նա նշեց, որ դեռ որևէ թեկնածու չկա։ Հարցին՝ քննարկվում է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, նա պատասխանեց, որ իրենց մեջ դեռ չի քննարկվել։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ հարցով «Իմ քայլում» ծագած բանավեճի պատճառով Համազասպ Դանիելյանը մանդատը վայր չի դնի
- Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ
- Իմքայլական պատգամավորն առաջարկում է ԲՀԿ առաջնորդին՝ միասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ
- ՍԴ նորընտիր դատավորներից երկուսը երդվեցին
- ԱԺ-ն ՍԴ-ի երեք դատավոր ընտրեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան