Փորձագետ. Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայաստանցիների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից սկսած տեղեկատվական պատերազմին։
«Այս անգամ այդ պատերազմն այլ մեթոդներով է կիրառում։ Բացի առցանց հայկական տիրույթում հայերենով ապատեղեկատվություն տարածելու ընդունված ձևից, այս անգամ իրենց մեդիա դաշտով տարածում են «լուրեր», որոնք ոչ պաշտոնական են, սակայն տարածվում են Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից։ Կոչ անել չեմ սիրում, բայց կոչ եմ անում մեր լրատվականներին, որպեսզի նմանատիպ նյութերը չբերեն հայկական տիրույթ, քանի որ Ադրբեջանի նպատակը հենց դա է։ Իրենց մեդիաներով տարածել այնպիսի լուրեր, որոնք կարող են մեզ մոտ խուճապ առաջացնել, և մեր մեդիաները դրանք վերցնեն ու թարգմանաբար ներկայացնեն։
Զգունություն պետք է ոչ միայն սահմանում, այլ նաև տեղեկատավական ճակատում»,- գրել է նա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է տարծվող տեղեկություններից մի հատված, որին արձագանքել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Նա գրում է.
«Կհիշեք՝ ինչպես էր Աննա Հակոբյանը Մեհրիբանին հրավիրում Արցախ մուղամ լսելու։
Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի։
Նույնիսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջն է այդ թեմայով արտահայտվել։ Ասել են. «Ադրբեջանի զինվորին վայել չէ նման բանը», բայց ակնհայտ է, որ թեման ավելի թեժացնելու համար է այդ «պաշտոնական պատասխանը»։
Ասածս ինչ է. իմացեք ում և ուր եք հրավիրում, էլի...
Հ.Գ. Ի դեպ, պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ ադրբեջանական տիրույթում սկսած դիսկուրսը որակում է լկտի, ընդգծում, որ դրան ուղղված պատիժ պետք է լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին