Գնացել են թալան անելու, ես ներողություն խնդրե՞մ. զոհվածի այրին՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին
«Հայցվոր կողմը միշտ էլ պատշաճ ծանուցվում է, բայց չի ներկայանում նիստերին»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ անդամ Սաթենիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ հայցվոր կողմը այսօր ևս չի ներկայացել դատական նիստին։
Հիշեցնենք, որ մարտի մեկի իրադարձությունների հետևանքով սպանվածներից մի քանիսի ծնողները՝ Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը. Վարդուհի Բաղդասարյանը հայց են ներկայացրել դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Կառավարության որոշումով «մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ սպանվածների ընտանիքներին տրամադրվել էր 30 մլն դրամ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին որոշումն անարդար էր թվացել։
Նրա խոսքով, Սարգիս Քլոյանը մի հայտարարություն է արել, որ իրենք այլևս չեն մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին, քանի որ դրանք շոու էին. «Մարդիկ, որոնք երկու տարի մասնակցել են շոուների, բնականաբար այս դատական նիստին չեն գա։ Իրենք շոուի մասնակից են, որոնք գումարներ են վերցնում ու գնում շոուի հետևից։ Այո, ես կրկնում եմ, որ իրենց երեխաները գնացել էին թալան անելու, իրենք էլ նպաստել են իրենց երեխաների թալան անելուն»։
Ըստ ազատամարտիկի այրու, «Մարտի մեկի» զոհերի հարազատները վստահ են, որ կառավարությունը պինդ կանգնելու է իրենց մեջքին։
Ինչ վերաբերում է հայցվոր կողմի պահանջին, որ ինքը պետք է ներողություն հայցի Մարտի մեկի զոհերին թալանող ասելու համար, ապա Սաթենիկ Խլղաթյանն ասաց.«Ինչի՞ համար ներողություն խնդրեմ։ Եթե իրենք այդքան ճիշտ էին, թող գային նիստին, որ ես էլ ներողություն խնդրեի։ Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, որ գնացին թալան անելու, դրա համար ես ներողություն խնդրե՞մ»։
Դիտարկմանը, որ ինքն ու Սարգիս Քլոյանը նույն բակում են բնակվում, արդյո՞ք հանդիպումներ ու քննարկումներ չեն լինում, Սաթենիկ Խլղաթյանը արձագանքեց՝ ինչպե՞ս շփվենք, եթե իրենք անբարո վարք ունեն։
«Ո՞նց կարող են հայրենիքի համար զոհվածի կնոջը դատի տալ։ Զոհվածի ընտանիքին դատի են տալի՞ս, հա՞։ Ու ես պիտի իրենց բարևե՞մ։ Իրենց թալանի համար հլը իրենք մեզ պիտի դատի տայի՞ն։ Ինձ թվում է՝ Քլոյանը մեզ դատի չէր տա, իրենք վճարվում են այս շոուների համար և ում պետք է՝ վարկաբեկում են։ Երեսուն միլիոնը ստացել են, ում էլ ուզեն, կվարկաբեկեն, պարզ չի՞»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Քլոյանի հայրը 30 միլիոնը շպրտի երեսիս, խոստանում եմ այն բաժանել պայմանագրայիններին. Խաչատրյան
- Մարգարիտա Խաչատրյան. Առաջնահերթությունը չպիտի տրվեր Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան