ԱՆ-ի պատասխանից հետո էլի՝ «գիտելիքի օր՝ չիմացությամբ»
Այս տարի ուսումնական տարին 15 օր ուշ մեկնարկեց կապված կորոնավիրուսի համավարակով: Հայտարարվել էր, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։ Սեպտեմբերի 14-ին Panorama.am-ը հարցով դիմել էր ԿԳՄՍ և առողջապահության նախարարություններ թեստավորման արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն պատասխան չստացանք, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ չուներ, իսկ առողջապահության նախարարությունը գրավոր հարցում ուզեց:
Գրավոր հարցում ուղարկեցինք առողջապահության նախարարություն: Այսօր ստացած պատասխանում նշած է.
«Ընդհանուր առմամբ նախատեսված է նմուշառել հանրակրթական դպրոցների շուրջ 48000 աշխատակցի:
2020 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ։ Վիճակագրական այլ տվյալներ գտնվում են մշակման փուլում և կամփոփվեն թեստավորման գործընթացի ավարտից հետո»։
Առողջապահության նախարարության պատասխանից, ի դեպ, այդպես էլ պարզ չէ, թե գոնե սեպտեմբերի 16-ի դրությամբ դպրոցի անձնակազմից ընդհանուր քանի հոգի է թեստավորվել, որի 1,5 տոկոսի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Հարակից հրապարակումներ`
- 24.09.2020. Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է
- Ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են
- Գիտելիքի օր՝ չիմացությամբ
- Ի՞նչ պարտականություններ են ստանձնելու ուսուցիչներն ու ծնողները նոր ուստարվա մեկնարկին. ուղեցույց
- Ցայսօր Հայաստանում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում
- Ինչպե՞ս են աշխատելու ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար