Ադրբեջանցի պատգամավորն ինքն իրեն շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է՝ իր ծննդյան օրը: Ադրբեջանական կայքի հաղոդմամբ, պատգամավորն իր մասին գրել է երրորդ դեմքով՝ հոգնակի թվով, անունից առաջ էլ դնելով «պարոն» բառը։
«Այսօր 6-րդ գումարման Միլլի մեջլիսի պատգամավոր, արտակարգ և լիազոր դեսպանորդ Ռամիլ Հասանի ծննդյան օրն է: Այս կապակցությամբ մենք անկեղծորեն շնորհավորում ենք Ռամիլ-մուալիմին, մաղթում ենք նրան քաջառողջություն և բազում հաջողություններ իր անձնուրաց աշխատանքի մեջ», - այս խոսքերով իրեն շնորհավորել է պատգամավորը:
Նշվում է, որ սա առաջին հետաքրքրաշարժ դեպքը չէ: Մի քանի ամիս առաջ պատգամավորը տարօրինակ ելույթով հարցազրույց էր տվել ռուսալեզու ալիքներից մեկում, հետո պարզվել էր, որ Ռամիլ Հասանը ռուսերենին չի տիրապետում: Պատգամավորը փորձել էր իր մտքերն արտահայտել ռուսերեն տարբեր բառերի անհամապատասխան շարքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան