Աջարիայում վաղվանից փակվում են ռեստորանները, դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը
Աջարիայում վաղը ժամը 22:00-ից սահմանափակվելու է ռեստորանների աշխատանքը և դադարեցվելու՝ է տրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ, հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա խոսքով, որոշումը կապված է բարդացված համաճարակային վիճակի հետ:
«Աջարիայում այսօր տիրող իրավիճակից ելնելով, անհրաժեշտ է դարձել գործարկել որոշ սահմանափակումներ: Վաղը 22:00-ից այլևս չեն աշխատի ռեստորանները, հասարակական տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը: 22:00-ից Աջարիայում ռեստորանները չեն աշխատի, որը նշանակում է, որ օրվա ընթացքում ռեստորանները կաշխատեն: Ժամկետի վերաբերյալ տեղեկություն կփոխանցենք քիչ անց»,- նշել է Մեզվրիշվիլին: