Մինչև հիմա ՍԴ-ում նախագահի թեկնածու չի առաջադրվել
Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը դեռ չի քննարկվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նա նշեց, որ ժամը 11-ից մինչև այս պահին քննարկվում էր լրատվամիջոցների՝ նիստին մասնակցության-չմասնակցության հարցը:
«Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, թե ինչ արդյունք կլինի, չեմ ուզում ենթադրություններ անել», - ասաց Է. Շաթիրյանը:
ՍԴ դատավորն ասաց, որ երեկ այս հարցով որոշում չի ընդունվել ձայների հավասարության հանգամանքով պայմանավորված:
Հարցին՝ եթե 9 հոգի են, ինչպե՞ս է հավասար եղել, նա պատասխանեց. «Թույլ տվեք այլ մեկնաբանություն չանեմ, եթե ասում եմ ձայների հավասարություն, բնականաբար...»:
Նրա կարծիքով, ընդմիջումի ավարտից հետո՝ 14։00-ին, կանցնեն թեկնածուների առաջադրմանը։
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: ՍԴ դատավորներն ասում են, որ երեկվա նիստում ընթացակարգային հարցեր են քննարկել, թեկնածություններին չեն անդրադարձել:
Նիստը շարունակվում է այսօր:ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Դարի հարց մի դարձրեք
- ՍԴ դատավոր. Առայժմ գաղտնիք է
- ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
- Երվանդ Խունդկարյանը դեռ որոշում չունի
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել 3-4 ժամ
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի
- Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում. ՍԴ դատավոր
- Երվանդ Խունդկարյան. Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ
- Վահե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին