Թրամփը հրաժարվել է խոստանալ՝ հանձնել իշխանությունը ընտրություններում պարտության դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստանալ խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը՝ նոյեմբերին նախագահական ընտրություններում պարտության դեպքում:
«Եկեք տեսնենք, թե ինչ կլինի։ Ճիշտն ասած, փոխանցում չի լինի, կլինի շարունակություն», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:
Թրամփը նաև կրկնել է, որ փոստային քվեարկությունը, որն այս տարի համավարակի պատճառով ավելի շատ ավելի ամերիկացիներ են մտադիր օգտագործել, խոցելի է կեղծիքների համար:
Ինչպես գրում է BBC-ն, այս պնդումներն անհիմն են․ վերջին տարիներին մի քանի նահանգներում ամբողջ քվեարկությունն իրականացվում էր գրեթե բացառապես փոստով, և կեղծիքի դեպքերը հազվադեպ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա