Կոլեկտիվը գնացել է դասապրոցեսի դադարեցմանը, որովհետև երկխոսության բոլոր մեթոդները սպառված են. ՀՊՏՀ ռեկտոր
«Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:
Նա նշեց, որ համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձևավորված է կազմկոմիտե, խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչև հիմա չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով հենց Դիանա Գալոյանն է ընտրվել ռեկտոր:
Նա ներկայացրեց նախապատմությունը.
«Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները: Այս տարվա հունիսին հայտարարվեց մրցույթ, և դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, և արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը:
Նշանակման երկարաձգման հետ կապված Տնտեսագիտական համալսարանի գիտխորհուրդը դիմել է և վարչապետին, և ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով մինչև ուսումնական պրոցեսը սկսելն անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել այդ հարցի հետ կապված: Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվն այս երեքշաբթի որոշեց ակցիա անել, քայլերթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդունեցին, խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց մինչ օրս կրկին չեն արձագանքել:
Այս վիճակը մեզ համար անընդունելի է, որովհետև ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից Կրթության օրենքի իմպերատիվ պահանջն է: Հետևաբար, այս պահին առնվազն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչը, բնական է, առաջացնում է որոշակի անհանգստություն, մտահոգություն կոլեկտիվում»:
Բուհի ռեկտորն ասաց, որ մոտ 6000 ուսանող ունեն, բակալավրիատի ընդունելությունն այս տարի ավելացել է մոտ 103 տոկոս, մագիստարոտրայի ընդունելությունը՝ 44 տոկոսով, այս տարի ուսանողները շատացել են, համալսարանի բյուջեն մոտ կես միլիարդ դրամով է ավելացել և այս տեսանկյունից, եթե դիտարկում են հարցը, ամենաբարձր պատասխանատվությունն են ցուցաբերել այս վերջին մեկ տարվա ընթացքում:
«Հրաշալի պրոֆեսիոնալ թիմ է աշխատում այստեղ, ամենակարևորը՝ երիտասարդ, նվիրյալներն են իրենց գործի, ամեն ինչ արել են, որպեսզի բուհը գրանցի այն արդյունքներն, ինչ ունենք: Ունեցանք նաև օրինական մրցույթ, որի արդյունքներն այս պահին կառավարության կողմից չի հաստատվում, չի էլ պարզաբանվում, թե ինչու չի հաստատվում»,- ասաց նա:
Դ.Գալոյանի խոսքով, համալսարանի կոլետիվը գնացել է դասապրոցեսի դադարեցման քայլին միայն այն պատճառով, որովհետև երկխոսության բոլոր մեթոդները սպառված են՝ դիմել են գրավոր, անձամբ են գնացել հարցադրում կատարելու համար, սակայն որևէ արձագանք չեն ստանում:
«Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Մեր շահառուները մեզանից պահանջում են կրթության որակ, նոր ուսումնական պլաններ, նոր դասախոսներ, գործընկերներ, ինչը տեսլականի բացակայության պայմաններում չենք կարողանում իրականացնել»,- ասաց Դ.Գալոյանը:
Նա, օրինակի համար նշեց, որ Տետեսագիտականը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, և իրենց միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում ռեկտորի պարտականությունները կատարողի հետ, որովհետև գտնում են, որ մի քանի տարվա ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի, որպեսզի նրանք էլ վստահ լինեն, որ վստահեի գործընկեր է համալսարանը:
Նրա խոսքով, այս ամենի պատճառով է, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց իր ձայնը լսելի դարձնել այս եղանակով՝ ուսումնական պրոցեսի դադարեցմամբ:
«Իհարկե, կոլետիվը խիստ պատասխանատու է, գիտակցում է իր պատասխանատվությունը ուսումնական պրոցեսի նկատմամբ:
Հաշվի առնելով խնդիրները, որ առկա են մեզ մոտ, կարծում եմ, երկրաժամկետում ուսումնական պրոցեսի դադարեցումն որպես այդպիսին, պայքարի ընդունելի տարբերակ չէ: Դա ընդունելի էր այնքանով, որքանով մեր ձայնը լսելի կդառնար:
Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաև պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը հարթակներում իրականացնենք, պետք է այլ ձևաչափեր, գործիքակազմ գտնել: Եթե իրավական երկիր է, հարցերը իրավունքի ուժով պետք է լուծվեն, օրենսդրական դաշտում, ուստի պատրաստ ենք մեր պայքարը տեղափոխել այլ դաշտ: Հույս ունենք, որ համալսարանի խնդիրը շուտափույթ կլուծվի, բուհը հնարավորություն կունենա իր բնականոն գործունեությունը շարունակել»,- ասաց Դիանա Գալոյանը:
Դասախոսներից մեկը նշեց, որ բաց թողնված ժամերն անպայման լրացվելու են, սակայն պետք է հասարակությունը իմանա, որ իրենց այս քայլը պարտադրված է, քանի որ իրենց ձայնը հասանելի դարձնելու այլ ուղի չի եղել:
«Սպասում ենք մեր ուսանողներին, կվերադառնանք մեր պարտականությունների կատարմանը»,- նշեց ՀՊՏՀ դասախոսներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու տարի առաջ երկու ամիս բուհերը չեն աշխատել՝ արդյո՞ք ոտնահարվել են ուսանողի իրավունքները, թե ոչ. ՀՊՏՀ պրոռեկտոր
- Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում
- Բողոքի ակցիայի մասնակից դասախոսները նախարարին ու կառավարության ներկայացուցիչներին հրավիրում են ՀՊՏՀ
- «Ժողովուրդ». ՀՊՏՀ-ում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա
- ՀՊՏՀ դասախոսներն ակցիա են անում կառավարության դիմաց
- ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի
- ՀՊՏՀ-ում մի ֆակուլտետի ամբողջ կուրսը տուն է ուղարկվել
- Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին
- ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է, որ ուսանողներին ռեկետի են ենթարկել
- ԲՈԿ-ի նախագահի իրականացրած ոչ իրավաչափ գործընթացի վերաբերյալ գնահատականը կտան պատկան մարմինները. ՀՊՏՀ ռեկտոր
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. Համլետ Թադևոսյան
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան