Օրբելի Համբարձումյանը հեռացել է Ղրղզստանի առաջնությունից
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, 24-ամյա ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը հեռացել է Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբից: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել ակումբի ղեակավարությանը:
Ղրղզստանի առաջնությունում անցկացրած մեկ մրցաշրջանում Համբարձումյանը մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել Երևանի «Ուլիսում», «Ուրարտուում» և «Արարատում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները