Ղազախստանում մահապատիժը վերացվեց
Ղազախստանում վերացվել է մահապատիժը: Ավելի վաղ երկրում մահապատժի նկատմամբ մորատորիում էր գործում։ Այս մասին, tengrinews-ի հաղորդմամբ, հայտնել է երկրի ԱԳՆ-ն:
Հաղորդվում է, որ Ղազախստանը միացել է մահապատժի վերացման միջազգային արձանագրությանը, համապատասխան փաստաթուղթը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել է ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը:
Որոշումն ինքնին ավելի վաղ հայտարարվել էր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-ամյակի նստաշրջանում ելույթի ժամանակ:
Ընդգծվում է, որ «այս միջազգային փաստաթղթի ստորագրումը քրեական օրենսդրության մարդկայնացման ընթացքի շարունակությունն է»:
Նախագահի հրամանագրով Ղազախստանում մահապատժի կիրառումը կասեցվել էր 2003 թվականին՝ համապատասխան մորատորիումի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա