24.09.2020. Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է
Անցած մեկ օրում Ա կատարվել է 3913 թեստավորում։ Արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Համեմատության համար նշենք, որ նախորդ օրերին գրանցվել էին 210, 115, 121, 244, 239, 295, 257 նոր դեպքեր։
ԱՆ փոխանցմամբ, 240 հիվանդ համարվում է առողջացած:
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է երեք մարդ, պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսով ևս 292 հիվանդ, ըստ ԱՆ-ի, մահացել են այլ հիվանդություններից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.09.2020. Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել
- 22.09.2020. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
- 19.09.2020. Կորոնավիրուսի 244 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 18.09.2020. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 17.09.2020. Կորոնավիրուսի 295 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 16.09.2020. Կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին