Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4399 դեպք:
Ապաքինվել է ևս 62 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1705:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5390 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը, կովիդ հյուրանոցներում գտնվում է 640 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան