Սուարեսը «Բարսելոնայի» բազան լքել է արցունքոտ աչքերով
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել ակումբակիցներին։ Լքելով ակումբի բազան՝ ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները։
Հարձակվողը ելույթ է ունեցել «Բարսելոնայում» 2014 թվականից։ news.ru-ն գրում է, որ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է դեռ մեկ մրցարցան էլ, սակայն նա պայմանավորվել է ակումբի հետ խզել պայմանագիրը։ Սպասվում է, որ Սուարեսը կդառնա մադրիդյան «Ատլետիկոյի» խաղացող։
«Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 283 խաղ, 198 գոլի հեղինակ է, չորս անգամ հաղթել է առաջնությունը և Իսպանիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթակիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին