2019-ին թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից ավելի խմբերի դեմ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 80 տարբեր խմբերի վերաբերյալ օգտագործվել է 5515 ատելության խոսք:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ատելության խոսքի թիրախ դարձած խմբերը ըստ հերթականության հետևյալ տեսքն ունեն.
Հայեր - 803 ատելության խոսք
Սիրիացիներ - 760
Հույներ (Հունաստանի) - 754
Հրեաներ - 676
Հույներ (Թուրքիայի, Կիպրոսի և այլն) - 603
Քրիստոնյաներ - 334:
Հայերն ամենաշատը թիրախավորվում են Խոջալուի դեպքերի ու Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներում, որոնցում հաճախ նույնականացվում կամ կապակցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության և ASALA-ի հետ: Հայերը շատ են թշնամացվում նաև Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:
Ընդհանուր առմամբ ատելության խոսքի 51 տոկոսը հրապարակվել է տեղական, իսկ 49 տոկոսը հանրապետական մասշտաբի մամուլում:
Հանրապետական նշանակության մամուլի միջոցներից ամենաշատ ատելության խոսքը կիրառել է «Yeni Akit» ընդգծված ազգայնական թերթը՝ 263 դեպք:
Դրան հաջորդում են Yeniçağ (155 դեպք), Diriliş Postası (131), Milli Gazete (123), Milat (118) թերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան